Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-22-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
(բաժինը լրաց. 12.04.22 ՀՕ-101-Ն)Գլուխ 80.1 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 443.2. Գաղտնի տեղեկություն ստանալու մասին ծանուցելը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 443.2. Գաղտնի տեղեկություն ստանալու մասին ծանուցելը

1. Եթե հարկային մարմինը, սույն օրենսգրքի 443.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, վարչական դատարան ներկայացվող դիմումում նշել է այն անձին կամ անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ, որոնց մասով պետք է կայացվի դատական ակտը, ապա հարկային մարմինը գաղտնի տեղեկությունը ստանալու դեպքում՝

1) օտարերկրյա իրավասու մարմին ներկայացնում է գրավոր պահանջ՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ անձանց հասանելի դարձնելու վերաբերյալ և գաղտնի տեղեկությունը օտարերկրյա իրավասու մարմնին տրամադրում է տվյալ իրավասու մարմնի կողմից՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ անձանց հասանելի դարձնելու պարտավորության մասին գրավոր հավաստում ստանալու պարագայում,

2) անկախ սույն մասի 1-ին կետում նշված դրույթից՝ դատական ակտը կայացնելու օրվանից երկու տարին լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, այն ուղարկում է այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է տվյալ դատական ակտը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։