ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 77 · ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 427. Տուգանքի, վնասի հատուցման և փոխհատուցման գումարի վճարման ժամկետները
Հոդված 427. Տուգանքի, վնասի հատուցման և փոխհատուցման գումարի վճարման ժամկետները
1. Օրենսգրքի սույն բաժնով սահմանված տուգանքները և Օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված վնասի հատուցման գումարները համապատասխան բյուջե են վճարվում Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում:
2. Օրենսգրքի 423-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության ծախսերի փոխհատուցման գումարը վճարվում է համապատասխան վարչական ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում:
(427-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, 12.04.22 ՀՕ-103-Ն)
(12.04.22 ՀՕ-103-Ն օրենքն ունի անցումային դրույթ)