Հոդված 443. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը
Հոդված 443. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը
1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում՝
1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.
2) դիմում-բողոքը բավարարելու մասին.
3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.
4) դիմում-բողոքը մերժելու մասին.
5) վերստուգում անցկացնելու մասին:
2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն վեց հոգի: Որոշումները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձևով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում՝ քննության օրը գրավոր քվեարկությամբ:
3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: Ընդունված որոշումը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը ուղարկվում է դիմում-բողոք բերած անձի հաշվառման վայրի հարկային մարմին՝ հարկ վճարողի հարկային գործում ընդհանուր սահմանված կարգով պահպանելու նպատակով:
4. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատարան:
(443-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ., փոփ. 12.04.22 ՀՕ-89-Ն)
(12.04.22 ՀՕ-89-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով որոշումների իրազեկման մասով դրույթներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից` համաձայն նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի)
(12.04.22 ՀՕ-89-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն մինչև 12.04.22 ՀՕ-89-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով)
(12.04.22 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)