Հոդված 378. Փոխհամաձայնեցման ընթացակարգը
Հոդված 378. Փոխհամաձայնեցման ընթացակարգը
1. Այն դեպքում, երբ կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագրի համաձայն, ռեզիդենտ կազմակերպությունը կամ ռեզիդենտ ֆիզիկական անձը տեղեկանում է, որ հարկային մարմնի կամ կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային պայմանագրի կողմ համարվող երկրի ռեզիդենտ գործընկերոջ գործողությունների արդյունքում վերահսկվող գործարքի հարկումը կարող է չհամապատասխանել համապատասխան կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագրի դրույթներին, ապա ռեզիդենտ կազմակերպությունը կամ ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է դիմում ներկայացնել հարկային մարմին և խնդրել, որ գործը լուծվի փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով:
2. Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով գործի լուծման կարգը սահմանում է Կառավարությունը:
(378-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)
(հոդվածը 23.03.22 ՀՕ-86-Ն օրենքի 28-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից)