Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-18-ից մինչև 2024-09-01։Բացել գործող տեքստը
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 28 · ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 154. Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2024-09-01Բացել ARLIS-ում

Հոդված 154. Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը

1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալները պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարների և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և մայրության նպաստների հանրագումարների դրական տարբերությունը: Սույն մասով սահմանված նպաստները հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գումարներից պակասեցված են համարվում պակասեցման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ից: Սույն մասով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գումարների մեջ ներառվում են նաև Օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դեպքերում հաշվարկվող եկամտային հարկի գումարները՝ որպես եկամտի ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-րդ ամսվա հարկման բազա:

2. Ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով սահմանված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարները:

(154-րդ հոդվածը փոփ. 12.04.22 ՀՕ-92-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։