Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-18-ից մինչև 2024-09-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-09-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 77 · ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 406. Ապրանքների մնացորդի հաշվառման կարգը խախտելը

գործել է մինչև 2024-09-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 406. Ապրանքների մնացորդի հաշվառման կարգը խախտելը

1. Համալիր հարկային ստուգման ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասով կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով:

2. Չափագրումների ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասով կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասում նշված տուգանքը գանձվում է`

1) այն հարկ վճարողից, որի մոտ չափագրումների անցկացման հարկային տարվա ընթացքում՝ մինչև չափագրումն ընկած որևէ ժամանակահատվածում, իրացման շրջանառությունը գերազանցել է 24 միլիոն դրամը.

2) այն հարկ վճարողից, որի մոտ չափագրումների անցկացման հարկային տարվա ընթացքում՝ մինչև չափագրումն ընկած որևէ ժամանակահատվածում, Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) և (կամ) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) հանրագումարը գերազանցել է 24 միլիոն դրամը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի կամ չափագրման արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի կամ հաջորդ չափագրման արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ չափագրումների արդյունքներով պակասորդի հայտնաբերման դեպքում տուգանքը կարող է կիրառվել յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում միայն մեկ անգամ:

5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները պակասորդի մասով հանդիսանում են վերջնական հարկային պարտավորություններ:

6. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

(406-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, 25.10.23 ՀՕ-340-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.10.23 ՀՕ-340-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։