Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-18-ից մինչև 2024-09-01։Բացել գործող տեքստը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 77 · ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 424.1. Անմաքս առևտրի խանութի կազմակերպչին ապրանքների մատակարարման ժամկետը խախտելը

գործել է մինչև 2024-09-01Բացել ARLIS-ում

Հոդված 424.1. Անմաքս առևտրի խանութի կազմակերպչին ապրանքների մատակարարման ժամկետը խախտելը

Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետի խախտման դեպքում կենտրոնացված մատակարարը սահմանված ժամկետում անմաքս առևտրի խանութի կազմակերպչին չմատակարարված ապրանքների գծով վճարում է տուգանք (այդ թվում՝ սույն մասով սահմանված խախտումը կամերալ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվելու դեպքում)՝ սահմանված ժամկետում անմաքս առևտրի խանութի կազմակերպչին չմատակարարված ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի կրկնակի չափով։

(424.1-ին հոդվածը լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։