Հոդված 158. Եկամտային հարկի գումարի վճարումը և սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը)
Հոդված 158. Եկամտային հարկի գումարի վճարումը և սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը)
(վերնագիրը լրաց. 23.12.22 ՀՕ-593-Ն)
1. Հարկային գործակալները Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում՝
1) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.
2) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ը ներառյալ:
3. Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ Օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը Օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով:
(158-րդ հոդվածը փոփ. 12.04.22 ՀՕ-92-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-593-Ն, փոփ. 22.03.23 ՀՕ-120-Ն, 22.04.25 ՀՕ-76-Ն)
(23.12.22 ՀՕ-593-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(22.03.23 ՀՕ-120-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(22.04.25 ՀՕ-76-Ն օրենքն ունի անցումային դրույթ)