ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 41 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏԸ, ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 200. Բնօգտագործման վճարի օբյեկտը
Հոդված 200. Բնօգտագործման վճարի օբյեկտը
1. Բնօգտագործման վճարի օբյեկտներ են համարվում՝
1) մակերևութային ջրերի օգտագործումը.
2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանումը.
3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանումը (այդ թվում` ածխաթթու գազի արտադրությունը).
4) աղի արդյունահանումը.
5) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանումը.
6) կենսապաշարների օգտագործումը.
7) ռոյալթիի օբյեկտը` արդյունահանված մետաղական օգտակար հանածոների կամ հանքաքարի կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված` Օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված արտադրանքի օտարումը:
(հոդվածը 18.04.25 ՀՕ-82-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
(18.04.25 ՀՕ-82-Ն օրենքն ունի անցումային դրույթ)