Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-25-ից մինչև 2025-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 37 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 191. Ճանապարհային հարկի արտոնությունները

գործել է մինչև 2025-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 191. Ճանապարհային հարկի արտոնությունները

1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.

2) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային հարկ վճարողները` այդ փոխադրումների համար.

3) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային հարկ վճարողները` այդ փոխադրումների համար.

4) (կետն ուժը կորցրել է 15.11.24 ՀՕ-453-Ն)

5) միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնություններից օգտվող ճանապարհային հարկ վճարողները:

6) (կետն ուժը կորցրել է 28.04.21 ՀՕ-180-Ն)

1.1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից փոխադարձության սկզբունքով կարող են ազատվել Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով, ինչպես նաև առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները, կամ այդ հարկ վճարողների նկատմամբ փոխադարձության սկզբունքով կարող է կիրառվել ճանապարհային հարկի նվազ դրույքաչափ այն դեպքում, երբ Կառավարությունը սահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը, իսկ նվազ դրույքաչափ կիրառելու նպատակով՝ նաև ճանապարհային հարկի դրույքաչափի նվազեցման չափը կամ նվազեցված դրույքաչափը:

2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամների համար՝ դիվանագիտական վկայականը.

2) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային հարկ վճարողների համար՝ նշված ծրագրի իրականացման վերաբերյալ իրավական ակտը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը), իսկ դրանց բացակայության դեպքում՝ լիազորված մարմնի որոշումը.

3) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող ճանապարհային հարկ վճարողների համար՝ Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների տնօրինության տված տեղեկանքը.

4) (կետն ուժը կորցրել է 15.11.24 ՀՕ-453-Ն)

5) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնություններից օգտվող ճանապարհային հարկ վճարողների համար՝ պետական ճանապարհային մարմնի տված թույլտվությունը.

6) սույն հոդվածի 1.1-ին մասում նշված դեպքերում այլ երկրներում գրանցված (հաշվառված) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների համար՝ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայագիրը։

3. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

(191-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-343-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, 28.04.21 ՀՕ-180-Ն, փոփ., լրաց., խմբ. 15.11.24 ՀՕ-453-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։