Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-25-ից մինչև 2025-07-01։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 41 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏԸ, ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 201. Բնօգտագործման վճարի բազան

գործել է մինչև 2025-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 201. Բնօգտագործման վճարի բազան

1. Բնօգտագործման վճարի բազա է համարվում բնօգտագործման վճարի օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնօգտագործման վճարի գումարը: Մասնավորապես՝

1) մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում մակերևութային ջրային ռեսուրսներից ջրառի՝ բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով վերցրված ջրի փաստացի ծավալը.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում ստորերկրյա (խորքային ոչ ճնշումային ու ճնշումային` արտեզյան և ամենամյա վերականգնվող) քաղցրահամ և թերմալ ջրային ռեսուրսներից օգտագործված (արդյունահանված) ջրի փաստացի ծավալը` հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը.

3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման (այդ թվում` ածխաթթու գազի արտադրության) համար բնօգտագործման վճարի բազա է համարվում՝

ա. արդյունահանված հանքային ջրի փաստացի ծավալը՝ հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը,

բ. եթե ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանմանը զուգահեռ իրականացվում է նաև ածխաթթու գազի արտադրություն, ապա ածխաթթու գազի արտադրության համար բնօգտագործման վճարի բազա է համարվում արտադրված ածխաթթու գազի փաստացի ծավալը.

4) աղի արդյունահանման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում արդյունահանված աղի փաստացի ծավալը.

5) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալը (այսուհետ սույն բաժնում նաև` մարված պաշար)՝ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների: Սույն կետի կիրառության իմաստով՝ տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ են համարվում պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում հանածոյի արդյունահանման նպատակով ընտրված տեխնոլոգիաների և համակարգերի կիրառման ժամանակ առաջացած օգտակար հանածոների կորուստները, որոնք ամրագրված են օգտակար հանածոների արդյունահանման նախագծում, և որոնց առավելագույն չափը չի կարող գերազանցել օգտակար հանածոների պաշարների գնահատման համար հիմք հանդիսացող երկրաբանատնտեսագիտական հիմնավորմամբ հաստատված տեխնոլոգիական կորուստների չափը.

6) կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա են համարվում բուսական և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող՝ փաստացի օգտագործված կենսապաշարի ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը:

(հոդվածը 18.04.25 ՀՕ-82-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)

(18.04.25 ՀՕ-82-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։