ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 20 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 100. Ակցիզային հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին
Հոդված 100. Ակցիզային հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին
1. Ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները մուտքագրվում են միասնական հաշվին Օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում՝ նույն մասով սահմանված կարգով ու ժամկետներում, իսկ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում՝ Օրենսգրքի հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում:
2. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված ակցիզային հարկի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:
(100-րդ հոդվածը խմբ. 01.03.23 ՀՕ-101-Ն)
(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)