Հոդված 370. Բազմամյա տվյալների գնահատումը
Հոդված 370. Բազմամյա տվյալների գնահատումը
1. Չվերահսկվող գործարքի համադրելիությունը վերահսկվող գործարքի հետ գնահատելիս օգտագործվող տեղեկատվությունը պետք է առնչվի այն հարկային տարվան, որում տեղի է ունեցել վերահսկվող գործարքը, բացառությամբ այն դեպքերի`
1) երբ վերահսկվող գործարքի իրականացման հարկային տարվա վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի չէ այն ժամանակ, երբ գնահատվում է չվերահսկվող գործարքի համադրելիությունը վերահսկվող գործարքի հետ: Այս դեպքում կարող է օգտագործվել նախորդ հարկային տարվա տեղեկատվությունը` համադրելիության պահանջները բավարարելու դեպքում.
2) երբ տվյալները, որոնք վերաբերում են վերահսկվող գործարքի կատարմանը նախորդող ոչ ավելի, քան 3 հարկային տարիներին, բացահայտում են այնպիսի փաստեր, որոնք կարող են ազդել համեմատվող գործարքների համադրելիությունը որոշելու վրա:
(370-րդ հոդվածը փոփ. 23.03.22 ՀՕ-86-Ն)