Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-22-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 44 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 223. Բնօգտագործման վճարի գումարի մուտքագրումը միասնական հաշվին, հաշվանցումը և (կամ) վերադարձը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 223. Բնօգտագործման վճարի գումարի մուտքագրումը միասնական հաշվին, հաշվանցումը և (կամ) վերադարձը

1. Բնօգտագործման վճարի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով սույն բաժնով սահմանված է հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, Օրենսգրքի` հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:

1.1. Սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և հարկային տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը՝ որպես պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումար, մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետի օրը, իսկ տվյալ հարկային տարվա համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետից հետո տվյալ հարկային տարվա համար ներկայացվող ռոյալթիի հարկային հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջացող՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումարը մուտքագրվում է միասնական հաշվին ռոյալթիի հարկային հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:

2. Բնօգտագործման վճարի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով սույն բաժնով սահմանված չէ հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, հաշվանցվում և (կամ) վերադարձվում են Կառավարության սահմանած կարգով:

(223-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, փոփ., լրաց. 01.03.23 ՀՕ-101-Ն)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։