Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-22-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸԳլուխ 3 · ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 16.1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 16.1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները

1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքը որոշվում է կրիպտոակտիվի ձեռքբերման, ստացման (այդ թվում՝ անհատույց) օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Կառավարության սահմանած ցանկում ներառված բորսաներից Կառավարության սահմանած կարգով որոշված բորսայի կողմից ԱՄՆ դոլարով կամ եվրոյով հրապարակված կրիպտոակտիվի գնի նկատմամբ այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

2. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:

(16.1-ին հոդվածը լրաց. 29.05.25 ՀՕ-175-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։