Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-04-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸԳլուխ 64 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 311. Հարկային հաշվարկների ընդունումը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 311. Հարկային հաշվարկների ընդունումը

1. Հարկային մարմինը Օրենսգրքով սահմանված դեպքերում ընդունում է հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից, ինչպես նաև Օրենսգրքի 156.1-ին հոդվածով սահմանված կարգով ներկայացված՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները:

2. Հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու նպատակով հարկ վճարողը կամ հարկային գործակալը Օրենսգրքի 310-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ կնքում է ԷՆՊ, ստանում է էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ:

3. Հարկային հաշվարկը հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում էլեկտրոնային համակարգը օգտվողին ներկայացնում է ծանուցում, որով հավաստվում է հարկային հաշվարկն ընդունելու փաստը, ամսաթիվը և տեղեկատվական բազայում գրանցման համարը: Ծանուցման մեջ նշված ամսաթիվը հանդիսանում է հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու օր:

4. Հարկ վճարողի կատարած գործողությունների պատմությունը պահպանվում է կայքի համապատասխան դարանում, որտեղից հարկ վճարողը կարող է արտածել և տպել հարկային հաշվարկը:

5. Հարկային մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է էլեկտրոնային եղանակով ընդունված հարկային հաշվարկի տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը հարկային մարմնի տեղեկատվական համակարգում:

6.

7.

(311-րդ հոդվածը փոփ. 24.10.25 ՀՕ-324-Ն)

(հոդվածը 12.06.24 ՀՕ-292-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)

(24.10.25 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։