Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-04-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸԳլուխ 66 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

Հոդված 327. Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրումը, միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 327. Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրումը, միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձը

(վերնագիրը խմբ. 01.03.23 ՀՕ-101-Ն)

1. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված համարված գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին՝ հարկային մարմնի սահմանած ձևի եզրակացության հիման վրա՝ ուսումնասիրության արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

2. Միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողին նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ դիմումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Վերադարձը կատարվում է դիմումում նշված գումարի չափով: Միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին (իսկ Կառավարության սահմանած դեպքերում՝ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին) կամ վարչական ակտի միասնական հաշվին կամ միասնական հաշվին: Վճարողի բանկային հաշվին (իսկ Կառավարության սահմանած դեպքերում՝ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին) գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:

(327-րդ հոդվածը փոփ. 13.12.17 ՀՕ-264-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-190-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-595-Ն, խմբ. 01.03.23 ՀՕ-101-Ն)

(05.05.21 ՀՕ-190-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։