Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-04-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 77 · ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 411. Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկությունները չփակցնելը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 411. Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկությունները չփակցնելը

(վերնագիրը խմբ. 28.02.24 ՀՕ-95-Ն)

1. Հարկ վճարողի կողմից իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում՝ համապատասխան ցուցանակների վրա) հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարությունը (նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), ՀՎՀՀ-ն, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները)) չփակցնելու կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցնելու դեպքում թեմատիկ հարկային ստուգմամբ կամ արտագնա ուսումնասիրությամբ գանձվում է 100 հազար դրամի չափով տուգանք՝ յուրաքանչյուր հասցեում չփակցված կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցված տեղեկության մասով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը թեմատիկ հարկային ստուգմամբ կամ արտագնա ուսումնասիրությամբ արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ յուրաքանչյուր չփակցված կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցված տեղեկության մասով 200 հազար դրամի չափով:

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի կամ արտագնա ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի կամ արտագնա ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:

(411-րդ հոդվածը խմբ. 28.02.24 ՀՕ-95-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։