Հոդված 156.1. Եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացումը և ներկայացված համարվելը
Հոդված 156.1. Եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացումը և ներկայացված համարվելը
1. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:
2. Հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմինը ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնելու համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում:
3. Տվյալ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք կարող են Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում փոփոխել հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) և Օրենսգրքով սահմանված կարգով ներկայացնել հարկային մարմին: Սույն մասով սահմանված դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է ֆիզիկական անձի կողմից հաշվարկը (հայտարարագիրը) ստորագրվելու օրվան նախորդող օրվա դրությամբ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:
4. Տվյալ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի կողմից Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացվելու դեպքում հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը համարվում է Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված: Սույն մասով սահմանված դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու վերջնաժամկետի դրությամբ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:
(156.1-ին հոդվածը լրաց. 24.10.25 ՀՕ-324-Ն)
(24.10.25 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)