Հոդված 47. Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում
Հոդված 47. Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում
1. Լուծարվող կազմակերպության հարկային պարտավորությունների կատարումը դրվում է այդ կազմակերպության լուծարման հանձնաժողովի վրա` այդ կազմակերպության դրամական միջոցների, ներառյալ՝ գույքի վաճառքից ստացված միջոցների հաշվին: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է առկա հարկային պարտավորությունն ընդգրկել լուծարման հաշվեկշռում:
2. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում ներկայացված հարկային հաշվարկների հիման վրա առաջացած հարկային պարտավորությունները ենթակա են կատարման մինչև Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը, բայց ոչ ուշ, քան կազմակերպության լուծարման օրը:
3. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-101-Ն)
(47-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 01.03.23 ՀՕ-101-Ն)
(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)