Հոդված 402.1. Վերահսկվող գործարքի ծանուցման վերաբերյալ պարտականությունը չկատարելը
Հոդված 402.1. Վերահսկվող գործարքի ծանուցման վերաբերյալ պարտականությունը չկատարելը
1. Վերահսկվող գործարքների մասին ծանուցումը Օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝
1) 5 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի երկու միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
2) 3 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
3) 1 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը չգերազանցած կազմակերպությունների նկատմամբ:
2. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման մեջ հարկային մարմնի կողմից ճշտված ծանուցում ներկայացնելու գրավոր պահանջ ստանալուց հետո սխալ կամ պակաս քանակությամբ տեղեկություններ ներկայացնելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր սխալի կամ պակաս լրացված գործարքի մասով 500 հազար դրամի չափով:
3. Օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում հարկ վճարողի կողմից ճշտված ծանուցում չներկայացվելու կամ ներկայացված առարկությունները հիմնավորված չհամարվելու դեպքում հարկային մարմինը հաշվարկում և գանձման է առաջադրում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի գումարը:
(402.1-ին հոդվածը լրաց. 23.03.22 ՀՕ-86-Ն)