Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 41 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏԸ, ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 208. Կենսապաշարների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 208. Կենսապաշարների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

(վերնագիրը լրաց. 18.04.25 ՀՕ-82-Ն)

1. Բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ՝ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները).

1) բնափայտի կամ երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) դեպքում ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

Անտառային

ծառատեսակները Հեռավո-րությունը

(կմ) Դրույքաչափը (դրամ)

շինափայտ առանց կեղևի`

ըստ ծառաբնի կտրվածքի

(սմ) տեխնոլո-գիական

փայտ

(1 մետր

երկարու-

թյամբ` կեղևով) վառելա-փայտ

(1 մետր

երկարու-

թյամբ` կեղևով)

25-ից ավելի 13-25-ը ներառյալ 3-13-ը ներառյալ

Կաղնի, հացենի, թխկի, թեղի մինչև 10-ը ներառյալ 5700 5250 4380 2600 700

10-25-ը ներառյալ 4390 4040 3370 2040 630

25-40-ը ներառյալ 3990 3670 3070 1670 560

40-ից ավելի 3420 3150 2630 1300 420

Սոճենի, լորենի մինչև 10-ը ներառյալ 3300 3000 2540 1200 700

10-25-ը ներառյալ 2540 2310 1950 1060 630

25-40-ը ներառյալ 2310 2100 1780 930 560

40-ից ավելի 1980 1800 1520 800 420

Հաճարենի մինչև 10-ը ներառյալ 3000 2700 2310 1500 700

10-25-ը ներառյալ 2310 2080 1780 1155 630

25-40-ը ներառյալ 2100 1890 1620 1050 560

40-ից ավելի 1800 1620 1390 900 420

Բոխի և այլ ծառատեսակներ մինչև 10-ը ներառյալ 1250 1100 960 500 420

10-25-ը ներառյալ 960 850 740 360 350

25-40-ը ներառյալ 870 770 680 280 280

40-ից ավելի 750 660 580 250 210

Սույն կետում կիրառվող` ստորև նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստներով.

ա. ցցաչոր ծառ` բնական ծերացման, անտառաճման պայմանների խիստ վատթարացման, տարերային աղետների (հրդեհ), հիվանդությունների, վնասատուներով խիստ վարակվածության և այլ պատճառներով չորացած կանգուն ծառ,

բ. փայտանյութի օգտագործում` կանգուն ծառի և (կամ) ծառի առանձին ճյուղերի հատում, կոճղերի հանում և անտառից դուրսբերում, թափուկի հավաքում և անտառից դուրսբերում,

գ. հեռավորություն` անտառի սկզբից (որտեղից անտառային ճանապարհով դուրս է բերվելու փայտանյութը) մինչև ծառահատման վայրն ընկած տարածություն.

2) արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման իրավունքի համար`

ա. լայն կիրառություն ունեցող դեղաբույսերի (անթառամ` ծալքավոր, կատվախոտ` դեղատու, զիվան` հսկայական, լերդախոտ` ալեհեր, սրոհունդ (արևքուրիկ)` խոցված, լոշտակ` սպիտակ, լոշտակ` երկտուն, առյուծագի` սովորական, խնկածաղիկ` սովորական, տատրակ` սովորական (խոճկորիկ), օշինդր` դառը, կտտկենի` սև, արոսենի` սովորական, հազարատերևուկ` սովորական, եղերդակ` սովորական, եզան լեզու` մեծ, ուրց` Կոչիի, լորենի` սրտաձև, կծոխուր` սովորական, ալոճ (սզնի) յուրաքանչյուր կիլոգրամի համար`

Վերգետնյա մասեր 100 դրամ

Արմատներ 300 դրամ

բ. սույն կետի «ա» ենթակետում չնշված դեղաբույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

Վերգետնյա մասեր 50 դրամ

Արմատներ 200 դրամ

գ. լայն կիրառություն ունեցող սննդային բույսերի (շուշանբանջար` սոխուկավոր, սիբեխ` սովորական, սինդրիկ` հարթ, սինդրիկի բազմածաղիկ, շրեշ` փարթամ, ծնեբեկ` դեղատու, ձիասամիթ` մանրապտուղ (բոխի), ավելուկ` գանգուր) յուրաքանչյուր կիլոգրամի համար`

Վերգետնյա մասեր 15 դրամ

Արմատներ 50 դրամ

դ. սույն կետի «գ» ենթակետում չնշված սննդային բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

Վերգետնյա մասեր 10 դրամ

Արմատներ 30 դրամ

ե. տեխնիկական բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

Վերգետնյա մասեր 50 դրամ

Արմատներ 150 դրամ

զ. գեղազարդային բույսերի յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

Վերգետնյա մասեր 10 դրամ

է. բուսական խեժերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 500 դրամ.

3) արդյունագործական նպատակով պտուղների, հատապտուղների, ընկուզավորների օգտագործման իրավունքի համար՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար`

Պտուղներ, հատապտուղներ 30 դրամ

Տխիլ (տկողին), ընկույզ 60 դրամ

4) գյուղատնտեսական` խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման իրավունքի համար՝ 2000 դրամ.

5) գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման իրավունքի համար` անասունների յուրաքանչյուր գլխի համար` յուրաքանչյուր օրվա կտրվածքով (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր)`

Բարելավված արոտավայրերում 3 դրամ

Բնական արոտավայրերում 2 դրամ

2. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում՝

1) բնափայտի կամ երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար չափաքանակները գերազանցող՝ ծառի յուրաքանչյուր տեսակի օգտագործման (մթերման) փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերի տասնապատիկ մեծությունը.

2) սույն մասի 1-ին կետում չնշված կենսապաշարների օգտագործման համար չափաքանակները գերազանցող՝ կենսապաշարի օգտագործված յուրաքանչյուր տեսակի համար, որպես դրույքաչափեր, կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում՝

1) բնափայտի կամ երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) դեպքում ծառի յուրաքանչյուր տեսակի օգտագործման (մթերման) փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերի տասնապատիկ մեծությունը.

2) սույն մասի 1-ին կետում չնշված կենսապաշարների օգտագործման դեպքում կենսապաշարի օգտագործված յուրաքանչյուր տեսակի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

4. Կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման իրավունքի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները).

1) կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական, սոցիալական (բացառությամբ սույն կետի «ժ» ենթակետի), բնապահպանական, առողջապահական և վերարտադրության նպատակներով օգտագործման իրավունքի համար.

Կենդանիների տեսակները Դրույքա-չափը

(դրամ)

ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝

Վայրի խոզ 100000

Գորշուկ (փորսուղ) 5000

Քարակզաքիս 4000

Նապաստակ 2000

Այծյամ 170000

Եղեգնակատու 100000

Լուսան 100000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող անսահմանափակ որսի ենթակա տեսակների) կաթնասուններ 1000

բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Սև ցին 20000

Ճահճային մկնաճուռակ 20000

Մեծ ճուռակ 20000

Տափաստանային ճուռակ 20000

Թավշոտ ճուռակ 20000

Լորաճուռակ 10000

Արտուտաբազե 60000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ 10000

Սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ) 1000

Կաքավ 1000

Լոր 200

Սև փարփար 600

Կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար 200

Աղավնանմաններ (սովորական տատրակ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի) 400

Կկվանմաններ 400

Սովորական այծկիթ 1000

Սովորական կիվիվ 1000

Մանգաղաթևեր 600

Ալկիոններ 600

Հոպոպ 200

Փայտփոր 600

Ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ) 200

Եղեգնահավ 1000

Ոսկեգույն մեղվակեր 4000

Սպիտակ արագիլ 10000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների և բազեանմանների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող անսահմանափակ որսի ենթակա տեսակների) թռչուններ 200

գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Գյուրզա 6000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) սողուններ 2000

դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի համար՝

Լճագորտ, փոքրասիական գորտ (կգ) 500

Սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ (հատ) 500

Կանաչ դոդոշ (հատ) 200

ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի համար՝

Խաղողի խխունջ (կգ) 1000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) փափկամարմիններ (կգ) 100

զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի համար՝

Գետի խեցգետին (կգ) 200

Հաստապոչ կարիճ (հատ) 200

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) հոդվածոտանիներ (հատ) 200

է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի համար՝

Սիգ 200

Լոքո 800

Սպիտակ ամուր, սև ամուր, հաստաճակատ 1000

Կարմրախայտ 2000

Կարաս 100

Ծածան 200

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) ձկնատեսակներ 100

ը. օձի թույնի օգտագործման իրավունքի դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը թույնի յուրաքանչյուր գրամի համար հաշվարկվում է՝ օձի համապատասխան տեսակի համար սույն կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառելով 3.0 գործակից,

թ. ձկնկիթի օգտագործման իրավունքի դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը ձկնկիթի յուրաքանչյուր կիլոգրամի համար հաշվարկվում է՝ սույն կետի «է» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառելով 10.0 գործակիցը.

ժ. կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում սույն կետի «է» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է 0.0 գործակիցը.

2) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակների բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման իրավունքի համար`

Վայրի կենդանիների տեսակները Դրույքա-չափը (դրամ)

ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ 5000

Լայնականջ ոզնի 5000

Շելկովնիկովի կուտորա 5000

Պստիկ սպիտակաատամ 5000

Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ 14000

Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ 5000

Գորշ արջ 700000

Խայտաքիս 20000

Ջրասամույր 100000

Անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու) 100000

Ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ) 1600000

Մանուլ 40000

Բեզոարյան այծ 1000000

Հայկական մուֆլոն 1200000

Բորենի 400000

Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ 600000

բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Ցախաքլորաորս 100000

Գիշանգղ 100000

Կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ 50000

Բալոբան, սապսան 150000

Սպիտակագլուխ անգղ, սև անգղ 50000

Գառնանգղ (մորուքավոր անգղ) 100000

Օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե 15000

Տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ 14000

Կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե 10000

Փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ 10000

Անդրկովկասյան փասիան 10000

Թուրաջ 10000

Կտցար կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր 5000

Որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ 4000

Բվեճ 10000

Թավշաոտ բու 5000

Սևափոր դռլոն 4000

Մոխրաայտ սուզակ 5000

Վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն 40000

Մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ 15000

Սև արագիլ 14000

Տարգալակտուց 20000

Քաջահավ 15000

Սովորական ֆլամինգո 40000

Սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ 10000

Թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ 40000

Մարմարյա մրտիմն 14000

Տուրպան 10000

Կովկասյան մարեհավ 10000

Անապատային կաքավ 10000

Վայրի հնդկահավ (ուլար) 25000

Մարգահավ, սուլթանական հավ 10000

Փոքր արոս, մեծ արոս 30000

Շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ 3000

Մեծ ժայռային սիտեղ 4000

Կարմրաթև մագլցող 4000

Ժայռային դրախտապան 4000

Խաչկտուց 3000

Իսպանական ճնճղուկ 2000

Մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ 30000

Կանաչ մեղվակեր 5000

Ներկարար 5000

Սև փայտփոր 5000

Դեղնագլուխ խաղտտնիկ 3000

Կարմրակատար շամփրուկ 3000

Ալպիական ճայ 5000

Սպիտակափող սոխակ 3000

Անապատային խածկտիկ 3000

գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ 6000

Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես 5000

Միջերկրածովային կրիա 4000

դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Փոքրասիական տրիտոն 3000

Սիրիական սխտորագորտ 3000

ե) ձկների յուրաքանչյուր միավորի (կիլոգրամի) համար`

Հաշամ 4000

Իշխան 16000

Սևանի բեղլու 5000

Սևանի կողակ 5000

Հայկական կարմրակն 3000

Քուռի քառթակ 5000

Առաջավորասիական ծական 5000

զ) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝ 3000

է) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝ 3000

5. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում կենդանական աշխարհի օբյեկտ համարվող կենսապաշարների օգտագործման չափաքանակները գերազանցող՝ յուրաքանչյուր տեսակի օգտագործման փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

6. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում կենդանական աշխարհի օբյեկտ համարվող կենսապաշարների յուրաքանչյուր տեսակի օգտագործման փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

7. 2018 թվականի հունվարի 1-ից բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

(208-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.22 ՀՕ-76-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.04.25 ՀՕ-82-Ն)

(18.04.25 ՀՕ-82-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։