Հոդված 169. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկի դրույքաչափերը
Հոդված 169. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկի դրույքաչափերը
1. Ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթները).
Արտանետվող վնասակար նյութեր և միացություններ Դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանում արտահոսքի յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Կախված նյութեր 5300
Ազոտ ամոնիակային 5100
Թթվածնի կենսաբանական պահանջ 18400
Նավթամթերք 204600
Պղինձ 1023900
Ցինկ 1023900
Սուլֆատներ 100
Քլորիդներ 30
Նիտրիտներ 511500
Նիտրատներ 1100
Ընդհանուր ֆոսֆոր 40000
Դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր 102300
Ծանր մետաղների աղեր 511500
Ցիան և ցիանի միացություններ 511500
Այլ վնասակար նյութեր և միացություններ՝ սույն աղյուսակում չնշված այն վնասակար նյութերը և միացությունները, որոնց մասով արտահոսքի փաստացի ծավալները գերազանցում են ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված՝ կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները, կամ բացակայում են ջրօգտագործման թույլտվությունները, կամ ջրօգտագործման թույլտվություններում նշված չեն սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները, կամ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները որոշված չեն Դջուր = 10000 դրամ/ՍԹԿձկն
որտեղ՝ ՍԹԿձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի կամ միացության սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է
2. Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսք իրականացնողների (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցողների) համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերը կրկնապատկվում են:
3. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի կամ միացության չափաքանակները գերազանցող փաստացի արտահոսքի ծավալի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները):
4. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի կամ միացության փաստացի արտահոսքի ծավալի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները) դրույքաչափերի`
ա. տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում,
բ. հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում:
5. 2018 թվականի հունվարի 1-ից ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար կիրառվող բնապահպանական հարկի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ: