Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-02-19։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-02-19-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 36 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 187. Ճանապարհային հարկով հարկման բազան

գործել է մինչև 2026-02-19ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 187. Ճանապարհային հարկով հարկման բազան

1. Ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է ճանապարհային հարկի գումարը:

2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտքի և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու տևողությունը՝ արտահայտված օրերով, ըստ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում` կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածի` արտահայտված տոննաներով:

3. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար հարկման բազա է համարվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված գովազդային վահանակի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով: Բազմակողմ (երկու և ավելի կողմ ունեցող) գովազդային վահանակի դեպքում հարկման բազա է համարվում գովազդային վահանակի բոլոր կողմերի մակերեսների հանրագումարը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի կիրառության իմաստով, թամբային քարշակ թափքի տեսակ ունեցող ավտոմոբիլի և կիսակցորդի միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում հարկման բազայի որոշման նպատակով հիմք է ընդունվում ավտոգնացքի մեջ մտնող կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը` արտահայտված տոննաներով, իսկ կցորդով շարժվող միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում` շարժակազմի մեջ մտնող ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում՝ կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը՝ արտահայտված տոննաներով:

(187-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն, 10.12.20 ՀՕ-498-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։