Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-02-19։Բացել գործող տեքստը
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 36 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 190. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկի դրույքաչափերը

գործել է մինչև 2026-02-19Բացել ARLIS-ում

Հոդված 190. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկի դրույքաչափերը

1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.

1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.

2) հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ.

3) միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակին «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում՝ գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 0 դրամ:

2. Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 25 %-ի չափով:

3. Եթե գովազդային ծառայություններ մատուցող գովազդակիրը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը միայն արտաքին գովազդային գործունեության մասով, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 10 %-ի չափով:

(190-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.12.20 ՀՕ-498-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։