ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 27 · ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 143. Եկամտային հարկով հարկման բազան
Հոդված 143. Եկամտային հարկով հարկման բազան
1. Եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝
1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող (չհարկվող) եկամուտների դրական տարբերություն.
2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող (չհարկվող) եկամուտների դրական տարբերություն:
(143-րդ հոդվածը փոփ. 24.10.25 ՀՕ-324-Ն)
(24.10.25 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)