Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-01-ից մինչև 2026-07-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸԳլուխ 66 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

Հոդված 319. Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը

գործել է մինչև 2026-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 319. Հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը

1. Հարկային հաշվարկով առաջացած հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնում հաշվառվում են հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով:

2. Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող հարկային պարտավորությունը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դրական տարբերությունը հաշվառվում է որպես հարկային պարտավորություն, իսկ բացասական տարբերությունը` որպես Օրենսգրքով սահմանված չափից ավել վճարված գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար), որը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին:

3. Նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի ճշտված միասնական հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դեբետային գումարի դրական տարբերությունը հաշվառվում է որպես դեբետային գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար), իսկ բացասական տարբերությունը` որպես հարկային պարտավորություն կամ դեբետային գումարից նվազեցվող գումար:

4. Օրենսգրքով սահմանված կանխավճարները, ինչպես նաև հանրային ծառայության կարգավորման պարտադիր վճարի պարտավորությունները հաշվառվում են դրանց վճարման վերջնաժամկետներով:

5. Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների (այդ թվում՝ կանխավճարների) կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում վերահաշվարկ կատարվում է միայն այն հարկի գծով, որին վերաբերում է փոփոխությունը: Սույն մասում նշված փոփոխության արդյունքում առաջացած՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները հարկային մարմինը մուտքագրում է հարկ վճարողի միասնական հաշվին (բացառությամբ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների կամ դեբետային գումարների փոփոխության դեպքում առաջացող փոխհատուցման գումարների, որոնք մուտքագրվում են միասնական հաշվին` Օրենսգրքի 74-րդ կամ Օրենսգրքի 95-րդ հոդվածին համապատասխան), իսկ հարկային պարտավորության առաջացման դեպքում հաշվարկվում են տույժեր՝ Օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան: Սույն մասում նշված սկզբունքը կիրառվում է նաև Օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում:

6. Հարկային պարտավորությունների հաշվառման, դրանց մարման վերաբերյալ հարկային մարմինը յուրաքանչյուր հարկ վճարողի մասով վարում է անձնական հաշվի քարտ՝ էլեկտրոնային եղանակով: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը: Անձնական հաշվի քարտը վարվում է առանձին-առանձին՝

1) ըստ հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների.

2) ըստ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտում արտացոլված տվյալների:

(319-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ., լրաց. 01.03.23 ՀՕ-101-Ն)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։