ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸԳլուխ 8 · ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 50. Հարկային պարտավորությունների կատարումը համատեղ գործունեության դեպքում
Հոդված 50. Հարկային պարտավորությունների կատարումը համատեղ գործունեության դեպքում
1. Համատեղ գործունեության մասով հարկային պարտավորությունների կատարման համար համատեղ գործունեության մասնակիցները կրում են համապարտ պատասխանատվություն:
2. Համատեղ գործունեության հաշվետու մասնակցի կամ համատեղ գործունեության մասնակիցներից որևէ մեկի կողմից համատեղ գործունեության մասով հարկային պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում համատեղ գործունեության մնացած բոլոր մասնակիցների կողմից այդ գործունեության մասով հարկային պարտավորությունները համարվում են կատարված: