Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-01-ից մինչև 2026-07-26։Բացել գործող տեքստը
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 27 · ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 144. Եկամուտների ստացման աղբյուրները

գործել է մինչև 2026-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 144. Եկամուտների ստացման աղբյուրները

1. Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում՝

1) ռեզիդենտ հարկ վճարողների և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում ստացվող աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները.

2) ռեզիդենտ հարկ վճարողների և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտները.

3) պասիվ եկամուտները՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում.

4) այլ եկամուտները՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում.

5) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից, և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողները ներգրավված են մշտական հաստատության գործունեության մեջ։

2. Եթե հնարավոր չէ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված այլ եկամուտը վերագրել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներին, ապա այդ եկամուտներն ամբողջությամբ համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ:

3. Այն եկամուտները, որոնք սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, համարվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտներ:

(144-րդ հոդվածը լրաց. 13.11.25 ՀՕ-377-Ն)

(13.11.25 ՀՕ-377-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։