Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-01-ից մինչև 2026-07-26։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 41 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏԸ, ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 203. Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները

գործել է մինչև 2026-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 203. Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները

1. Բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար սահմանվում են բնօգտագործման վճարի բազայի հետևյալ չափաքանակները.

1) մակերևութային ջրերի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի) ծավալները.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման ծավալները.

3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված (այդ թվում` ածխաթթու գազի արտադրված) պաշարների, ինչպես նաև աղի արդյունահանված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն, հանքարդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների արդյունահանման ծավալները.

4) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների մարված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների շրջանակներում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկներում արտացոլված` փաստացի մարված ծավալները: Ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցելու հաշվետու ժամանակաշրջանից սկսած մինչև պայմանագրով օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների փոփոխությունը` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկներում արտացոլված` պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցող փաստացի մարված ծավալները համարվում են չափաքանակները գերազանցող ծավալներ.

5) կենսապաշարների օգտագործման համար՝

ա. բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն կնքված անտառօգտագործման պայմանագրերով (այդ թվում` անտառահատման, անտառային տոմսերով, արմատի վրա բնափայտի մանր բացթողնման օրդերներով) սահմանված բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) ծավալները,

բ. բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կողմից տրված բուսական պաշարների օգտագործման լիցենզիայով կամ կնքված պայմանագրով սահմանված բուսական պաշարների օգտագործման (մթերման, հավաքի, անասունների արածեցման և այլ տեսակների) ծավալները,

գ. կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կողմից կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով սահմանված կենսապաշարների օգտագործման ծավալները:

2. Բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները համարվում են զրոյական հետևյալ դեպքերում.

1) մակերևութային ջրերի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ չունենալը կամ ջրօգտագործման թույլտվություններում մակերևութային ջրերի ջրառի ծավալները նշված չլինելը.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ չունենալը կամ ջրօգտագործման թույլտվություններում ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման ծավալները նշված չլինելը.

3) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (այդ թվում` աղի) և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ընդերքօգտագործման պայմանագիր չունենալը կամ պայմանագրում մարման կամ արդյունահանման ենթակա ծավալները նշված չլինելը.

4) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն՝ բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագիր (այդ թվում` անտառահատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողնման օրդեր) չունենալը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կենսապաշարների (բացառությամբ բնափայտի կամ երկրորդական անտառանյութի) օգտագործման պայմանագիր կամ լիցենզիա չունենալը կամ պայմանագրում կամ լիցենզիայում օգտագործման ենթակա ծավալները նշված չլինելը:

(203-րդ հոդվածը փոփ., լրաց. 18.04.25 ՀՕ-82-Ն)

(18.04.25 ՀՕ-82-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։