Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-11-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 19. Դիվանագիտական աստիճանները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Դիվանագիտական աստիճանները

1. Դիվանագիտական աստիճանները հատուկ դասային աստիճաններ են, որոնք դիվանագետին շնորհվում են դիվանագիտական ծառայության անցնելիս և ծառայության ընթացքում:

2. Դիվանագիտական աստիճանները բնութագրում են մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորումը:

3. Դիվանագիտական աստիճանները լինում են բարձրագույն դիվանագիտական և դիվանագիտական:

4. Բարձրագույն դիվանագիտական աստիճաններն են`

1) արտակարգ և լիազոր դեսպանի աստիճանը.

2) արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանը:

5. Դիվանագիտական աստիճաններն են`

1) առաջին դասի խորհրդականի աստիճանը.

2) երկրորդ դասի խորհրդականի աստիճանը.

3) առաջին դասի առաջին քարտուղարի աստիճանը.

4) երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճանը.

5) առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.

6) երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.

7) երրորդ քարտուղարի աստիճանը.

8) կցորդի աստիճանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։