Գլուխ 4 · ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ
Հոդված 25. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները
Հոդված 25. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները
1. Դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, որոնք`
1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.
2) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել:
2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակումը սահմանափակող հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը: