Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Աշխատողների և նպատակային վարձու աշխատողների անձնական գույքի, ինչպես նաև մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային գործիքների և սարքավորումների ներմուծումը և արտահանումը իրականացվում է սույն Համաձայնագրի Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Աշխատանքային պայմանագրով (կոնտրակտով) կամ երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված կոնտրակտով աշխատանքների ավարտից հետո նշված գործիքները և սարքավորումները ենթակա են անպայման վերադարձման այն պետության տարածք, որտեղից դրանք արտահանվել են:

Այն դեպքում, եթե այդ գործիքները և սարքավորումները մնում են աշխատանքի տեղավորման պետության տարածքում, դրանք համապատասխան մաքսային ռեժիմում ենթակա են մաքսային ձևակերպման` ներմուծման պետության օրենսդրության համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։