Հոդված 7
Հոդված 7
Նպատակային վարձու աշխատողներին աշխատանքի համար թույլտվությունը տրվում է Լիազորված մարմինների կողմից, տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված կոնտրակտի գործողության ժամանակահատվածի համար, բայց ոչ ավել, քան երկու տարով: Աշխատանքի շարունակության անհրաժեշտության դեպքում պայմանագրով այդ ժամկետը կարող է երկարաձգվել:
Նպատակային վարձու աշխատողներին աշխատանքային գործունեության համար թույլտվությունը, որպես կանոն, տրվում է այնպիսի պայմանագրերի իրականացման նպատակով, որոնցով նախատեսված աշխատանքների կատարումը պահանջում է բարձր մասնագիտական որակավորում:
Նպատակային վարձու աշխատողներն այլ տնտեսվարող սուբյեկտների մոտ չեն կարող ներգրավվել վճարովի աշխատանքներ կատարելու համար: