Հոդված 4
Հոդված 4
Աշխատողների և նպատակային վարձու աշխատողների մուտքը, գտնվելը, աշխատանքի տեղավորվելը և մեկնելը իրականացվում են այն պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում նրանք ժամանակավորապես աշխատում են, ինչպես նաև միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Կողմերը:
Աշխատողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև նպատակային վարձու աշխատողների մուտքը աշխատանքի տեղավորման պետություն թույլատրվում է միայն այդ պետության իրավասու մարմնի պահանջներին համապատասխանող բժշկական տեղեկանքի առկայության դեպքում:
Աշխատողների ընտանիքների անդամները կարող են մուտք գործել աշխատանքի տեղավորման պետության տարածք աշխատողի հետ միասին կամ միանալ աշխատողին նրա վճարովի աշխատանքային գործունեության ժամանակաշրջանում, եթե այդ նախատեսված է վարձակալի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պայմաններով: