Հոդված 5
Հոդված 5
Աշխատողներին աշխատանքային գործունեության համար թույլտվություն տրվում է մինչև մեկ տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել:
Աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) ժամկետի երկարաձգման համար վարձակալը, աշխատողի համաձայնությամբ, այս պայմանագրի (կոնտրակտի) գործողության ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ դիմում է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված համապատասխան մարմիններին:
Աշխատողը վարձատրության դիմաց չի կարող կատարել այլ աշխատանք, բացի նրանից, որի համար տրված է թույլտվությունը: Վարձատրության դիմաց աշխատողի կողմից այլ աշխատանքի կատարման կամ վարձակալին փոխելու դեպքում թույլտվությունը չեղյալ է համարվում:
Լիազոր մարմինները նախաձեռնում են անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու աշխատողների աշխատանքի տեղավորումը այն միջնորդների միջոցով, որոնք չունեն մեկնման Կողմի իրավասու մարմինների կողմից տրված նման գործողություններ կատարելու համապատասխան թույլտվություն: