Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Աշխատանքի տեղավորման պետության տարածքում աշխատանքային գործունեության ժամանակաշրջանում աշխատողի կամ նպատակային վարձու աշխատողի մահվան դեպքում վարձակալն ապահովում է աշխատողի կամ նպատակային վարձու աշխատողի մշտական բնակության վայր մահացողի մարմնի տեղափոխումը, կրում է դրա հետ կապված ծախսերը, ինչպես նաև մահացողի անձնական իրերի տեղափոխման և ժառանգորդներին նրա տնտեսումների և մահվան հետ կապված փոխհատուցումների փոխանցման ծախսերը:

Աշխատողի կամ նպատակային վարձու աշխատողի մահվան մասին վարձակալը անհապաղ տեղեկացնում է աշխատանքի տեղավորման պետության Լիազորված մարմնին, ինչպես նաև այն պետության հյուպատոսական հաստատությանը, որի քաղաքացին է հանդիսանում մահացողը, նրանց է ներկայացնում մահվան փաստի վերաբերյալ փաստաթղթեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։