Հոդված 14
Հոդված 14
Կողմերից մեկի պետության տարածք, սույն Համաձայնագրին համապատասխան, թույլտվություն ստացած յուրաքանչյուր անձ անմիջականորեն կամ բնակության վայրի իրավասու մարմնի միջոցով կարող է դիմել մյուս Կողմի իրավասու մարմնին:
Կողմերից մեկի իրավասու մարմինները, ըստ մյուս Կողմի իրավասու մարմինների հարցումների, ներկայացնում են այն փաստաթղթերը և արխիվային նյութերը, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրից բխող հարցերի լուծման համար: