Հոդված 16
Հոդված 16
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերից յուրաքանչյուրի կողմից սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարով: Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդող տարվա համար, եթե Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր ծանուցման միջոցով տեղյակ չի պահում մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի դրույթները կարող են փոփոխվել և լրացվել Կողմերի գրավոր համաձայնությամբ: Սույն Համաձայնագրի փոփոխություններն ու լրացումները հաստատվում են նրա անբաժանելի մասը համարվող հայտագրերի փոխանակման միջոցով:
Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի հուլիսի 19-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Հանաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կղեկավարվեն Համաձայնագրի ռուսերեն տեքստով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մայիսի 24-ից: