Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված մարմիններ (այսուհետ՝ Լիազորված մարմիններ) հանդիսանում են.
հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը,
բելառուսական կողմից՝ Բելառուսի Հանրապետության աշխատանքի նախարարությունը:
Լիազորված մարմիններն սահմանում են այն հիմնարկությունները և կազմակերպությունները, որոնք ապահովում են սույն Համաձայնագրի գործնական իրականացումը:
Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված բոլոր հարցերի լուծման համար Լիազորված մարմինները ստեղծում են աշխատանքային խումբ, որի նիստերը անհրաժեշտության դեպքում հաջորդաբար անցկացվում են Կողմերից յուրաքանչյուրի տարածքում: Աշխատանքային խմբերը գործում են Լիազորված մարմինների կողմից հաստատված Կանոնադրության համապատասխան: