Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Աշխատողի աշխատանքային գործունեությունը իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

Աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) կնքվում է անմիջականորեն աշխատողի և վարձակալի միջև գրավոր:

Աշխատողը մինչև աշխատանքի վայր մեկնելը պետք է ստանա աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) օրինակը այն պետության լեզվով, որի քաղաքացին է նա հանդիսանում, կամ նրան հասկանալի այլ լեզվով:

Աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) պետք է պարունակի աշխատողի աշխատանքի պայմանները և վարձատրությունը սահմանող դրույթներ, բժշկական օգնության ցուցաբերման պայմաններ, մշտական բնակության վայրի պետությունից այլ պետությունում աշխատանքի վայրը և հակառակը աշխատողի մեկնելու ծախսերը ծածկելու կարգ, նշված պայմանագրի (կոնտրակտի) գործունեության ժամկետ, նրա ժամկետից շուտ լուծման պայմաններ, աշխատողի աշխատանքային գործունեության և բնակության հետ կապված այլ հարցեր:

Աշխատողի աշխատանքի վարձատրությունը չի կարող ցածր լինել աշխատանքի տեղավորման պետության քաղաքացու աշխատանքի վարձատրությունից, որը համադրելի աշխատանք է կատարում վարձակալի մոտ:

Աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) աշխատողի հետ լուծարելու դեպքում, վարձակալի տնտեսական գործունեության դադարեցման կամ աշխատողների թվաքանակի, հաստիքների կրճատման միջոցառումների իրականացման հետ կապված, աշխատողի վրա տարածվում են նշված հիմքերով ազատվող աշխատողների համար աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ նախատեսված արտոնությունները և փոխհատուցումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։