Հոդված 12. Ավիաընկերության ներկայացուցչություն
Հոդված 12. Ավիաընկերության ներկայացուցչություն
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, փոխադարձության հիմունքներով, մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը իրավունք է տրամադրում իր տարածքում ունենալ ներկայացուցիչներ, ներառյալ՝ գրասենյակի, վարչական, առևտրային և տեխնիկական անձնակազմ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ ավիաընկերության կարիքների համար:
2. Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները իրավունք ունեն ուղղակիորեն կամ գործակալների միջոցով օդային փոխադրումներ վաճառել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում: Պայմանավորվող կողմը չի կարող սահմանափակել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության իրավունքը վաճառել, իսկ որևէ անձի՝ գնել նման փոխադրումները տեղական կամ այլ ազատ փոխարկելի տարադրամով: Պայմանավորվող կողմը իրավունք չունի նաև սահմանափակել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության իրավունքը՝ տեղական կամ որևէ այլ ազատ փոխարկելի տարադրամով վճարելու տեղում կատարած իր ծախսերը: