Հոդված 9. Դրույթներ տարողության վերաբերյալ
Հոդված 9. Դրույթներ տարողության վերաբերյալ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ արդարացի և հավասար հնարավորություններ պետք է տրամադրի երկու Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերություններին՝ սույն Համաձայնագրով նախատեսված միջազգային օդային փոխադրումների բնագավառում մրցակցելու համար:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր իրավասության շրջանակներում պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու համար խտրականության կամ անարդար մրցակցության բոլոր այն դրսևորումները, որոնք կարող են վնաս հասցնել մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների մրցակցային դիրքերին:
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է միակողմանիորեն սահմանափակի փոխադրումների ծավալը, հաճախականությունը կամ ծառայությունների կանոնավոր մատուցումը կամ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից շահագործվող օդանավի տեսակը կամ տեսակները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է, մաքսային, տեխնիկական շահագործման կամ շրջակա միջավայրի հետ կապված պատճառներից ելնելով, ըստ միանման պայմանների, որոնք նախատեսված են Կոնվենցիայի 15 հոդվածում:
4. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններին չի հարկադրի առաջին մերժման պահանջ, գերազանցման գործակից, չառարկելու վճար կամ տարողության, հաճախականության կամ փոխադրման հետ կապված որևէ այլ պահանջ, որոնք անհամատեղելի կլինեն սույն Համաձայնագրի նպատակներին: