Հոդված 8. Մուտքի պարզեցված կանոններ
Հոդված 8. Մուտքի պարզեցված կանոններ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքով անցնող տարանցմամբ փոխադրվող ուղևորները կենթարկվեն մաքսային և ներգաղթային առավել պարզեցված ստուգման: Ուղղակի տարանցմամբ փոխադրվող ուղեբեռը և բեռը կազատվեն մաքսատուրքերից և այլ նմանատիպ հարկերից:
2. Պայմանավորվող կողմերից մեկի այն օրենքներն ու կանոնները, որոնք վերաբերում են մուտքին, մաքսային պարզեցմանը, տարանցմանը, ներգաղթին, անձնագրերին, մաքսային ծառայություններին և կարանտինին, պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից, ինչպես նաև տարածվեն ուղևորների, անձնակազմի, բեռի և փոստի վրա վերոհիշյալ Պայմանավորվող կողմի տարածքով տարանցման, այդ տարածք մուտք գործելու, այնտեղից մեկնելու և այդ տարածքում գտնվելու ժամանակ:
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է առավելություն տա իր կամ որևէ այլ ավիաընկերության մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության նկատմամբ՝ կապված սույն հոդվածում նախատեսված օրենքների և կանոնների կատարման հետ: