Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակով՝

ա) «Կոնվենցիա» նշանակում է՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի Կոնվենցիան, որը ստորագրման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից, ներառյալ վերջինիս ցանկացած հավելված, որը ընդունվել է Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև հավելվածների կամ Կոնվենցիայի ցանկացած փոփոխություն, որը կատարվել է Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն՝ այնքանով, որքանով այդ հավելվածներն ու փոփոխությունները ընդունվել են երկու Պայմանավորվող Կողմերի կողմից,

բ) «ավիացիոն իշխանություններ» նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը. Շվեդիայի Թագավորության դեպքում՝ քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիան. կամ երկու դեպքում էլ՝ ցանկացած անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու սույն Համաձայնագրին առնչվող որևէ գործառույթ,

գ) «նշանակված ավիաընկերություն» նշանակում է՝ ավիաընկերություն, որը նշանակված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն,

դ) «տարածք», «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» տերմինները ունեն այն իմաստները, որոնք նրանց տրված են Կոնվենցիայի 2-րդ և 96-րդ հոդվածներով,

ե) «Համաձայնագիր» նշանակում է՝ սույն Համաձայնագիրը, նրա Հավելվածը և վերջինիս ցանկացած փոփոխություն,

զ) «Հավելված» նշանակում է՝ սույն Համաձայնագրի որևէ Հավելված կամ սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան փոփոխված Հավելված: Հավելվածը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է և, եթե այլ բան նախատեսված չէ, ներառում է Համաձայնագրին հղումները,

է) «սակագին» նշանակում է՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար վճարվող գումարները և այդ գումարների կիրառման պայմանները, ներառյալ փոխադրողի կողմից իրականացվող այլ ծառայությունների համար գանձվող գումարները և պայմանները՝ կապված օդային փոխադրումների հետ, ինչպես նաև գործակալություններին առաջարկվող փոխհատուցումը և պայմանները՝ բացառությամբ փոստի փոխադրման համար նախատեսված փոխհատուցման կամ պայմանների,

ը) «օգտագործման վճար» նշանակում է՝ իրավասու իշխանությունների կողմից կամ նրանց թույլտվությամբ օդանավակայանի սեփականության կամ սարքավորումների կամ էլ օդանավագնացության սարքավորումների օգտագործման, ներառյալ հարակից ծառայությունների և սարքավորումների տրամադրման, ինչպես նաև օդանավին, նրա անձնակազմին, ուղևորներին և ուղեբեռին տրամադրվող հարմարանքների և սարքավորումների համար ավիաընկերություններին տրված վճարները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։