Հոդված 18. Տարաձայնությունների կարգավորում
Հոդված 18. Տարաձայնությունների կարգավորում
1. Եթե Պայմանավորվող կողմերի միջև որևէ տարաձայնություն է ծագում՝ կապված սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ, ապա Պայմանավորվող կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով:
2. Եթե Պայմանավորվող կողմերը չեն կարողանում տարաձայնությունը կարգավորել բանակցությունների միջոցով, ապա կարող են համաձայնվել, որ այն կարգավորվի միջնորդ դատավորի կողմից, կամ տարաձայնությունը, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով, կարող է ներկայացվել երեք դատավորներից բաղկացած դատարան. ընդ որում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկական դատավոր, իսկ երրորդ դատավորը նշանակվում է այս երկու դատավորների կողմից: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի իր դատավորին վաթսուն (60) օրվա ընթացքում՝ հաշված այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը մյուսից դիվանագիտական ուղիներով ծանուցում է ստացել տարաձայնությունը նման դատարանում կարգավորելու խնդրանքով: Երրորդ դատավորը պետք է նշանակվի հետագա վաթսուն (60) օրվա ընթացքում: Եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի նշանակում դատավոր վերը նշված ժամկետում, կամ եթե երրորդ դատավորը չի նշանակվում սահմանված ժամանակահատվածում, ապա Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի նախագահը կարող է, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով, ըստ անհրաժեշտության, նշանակել դատավոր կամ դատավորներ: Բոլոր դեպքերում երրորդ դատավորը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի, գործի որպես դատարանի նախագահ և որոշի դատավարության անցկացման վայրը: Եթե նախագահը որևէ պետության քաղաքացի է, որը չի կարող լինել չեզոք վիճելի հարցը լուծելիս, նախագահի ամենաավագ տեղակալը, որը այդ հիմքով իրավազուրկ չէ՝ կատարելու նշանակում, կկատարի այդ նշանակումը: Արբիտրաժային դատարանը իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հոգում է իր կողմից նշանակված դատավորի ծախսերը, ինչպես նաև, արբիտրաժային դատավարության ընթացքում, իր ներկայացուցչության ծախսերը: Նախագահի և որևէ այլ ծախսերը հավասարապես կբաշխվեն Պայմանավորվող կողմերի միջև:
4. Պայմանավորվող կողմերը պարտավոր են ենթարկվել սույն հոդվածի 2-րդ կետում նշված ցանկացած որոշման:
5. Եթե /և քանի դեռ/ Պայմանավորվող կողմերից մեկը չի ենթարկվում սույն հոդվածի 2-րդ կետում նշված որևէ որոշման, ապա մյուս Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել, դադարեցնել կամ չեղյալ համարել վերոհիշյալ որոշմանը չենթարկված Պայմանավորվող կողմին կամ նշանակված ավիաընկերությանը սույն Համաձայնագրի հիման վրա իր կողմից տրված որևէ իրավունք կամ արտոնություն: