Հոդված 21. Ուժի մեջ մտնելը
Հոդված 21. Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը հայտագրերի փոխանակմամբ միմյանց ծանուցեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իրենց սահմանադրական պահանջների կատարման մասին:
Ի վկայություն վերոնշյալի, ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Ստոկհոլմ քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, շվեդերեն և անգլերեն: Բոլոր տեքստերը հավասարազոր են:
Մեկնաբանման ընթացքում որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Հավելված
1. ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված ավիաընկերությունների կողմից երկու ուղղություններով շահագործվող երթուղիներ.
Սյունակ 1 Սյունակ 2
վայրեր
Հայաստանում վայրեր
Շվեդիայում
բ) Շվեդիայի Թագավորության կառավարության կողմից նշանակված ավիաընկերությունների կողմից երկու ուղղություններով շահագործվող երթուղիներ.
Սյունակ 1 Սյունակ 2
վայրեր
Շվեդիայում վայրեր
Հայաստանում
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից նշանակված ավիաընկերությունը անարգել փոխադրումներ կարող է կատարել միջանկյալ վայրերով և/կամ այդ վայրերից դուրս՝ պայմանով, որ այդ վայրերի և մյուս Պայմանավորվող կողմի տարածքի միջև փոխադրումները իրականացվեն ոչ առևտրային նպատակներով:
3. Հինգերորդ ազատության իրավունքների իրականացումը պետք է համաձայնեցված լինի Պայմանավորվող կողմերի իրավասու ավիացիոն իշխանությունների միջև:
4. Համաձայնեցված երթուղիների շահագործման կամ այդ երթուղիներով փոխադրումներ կատարելու համար մի Պայմանավորվող կողմի որևէ նշանակված ավիաընկերություն կարող է մարկետինգային համատեղ համաձայնության գալ, ինչպես, օրինակ, նստատեղերի հատկացման և կոդերի բաշխման համաձայնություններն են.
ա) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ,
բ) երրորդ կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ: Եթե այդ երրորդ կողմը չի թույլատրում կամ արտոնում դեպի իր տարածք, այդ տարածքից և այդ տարածքի վրայով հաղորդակցությունների վերաբերյալ ծրագրերի իրականացումը մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների և այլ ավիաընկերությունների միջև, ապա Պայմանավորվող կողմերը իրավունք ունեն չընդունելու այդ ծրագրերը:
Այնուամենայնիվ, վերոհիշյալ դրույթները ենթարկվում են այն պայմաններին, որ նման ծրագրերի մեջ ընդգրկված բոլոր ավիաընկերությունները պահպանում են երթուղիների վերաբերյալ համապատասխան իրավունքները և կատարում են հաճախորդներին տեղեկատվության ապահովման և փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերի կատարման հետ կապված նման ծրագրերի համար կիրառելի պահանջները:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 3-ից: