Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Լիազորությունը չեղյալ համարելը, փոխադրման իրավունքները դադարեցնելը և պայմաններ առաջադրելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Լիազորությունը չեղյալ համարելը, փոխադրման իրավունքները դադարեցնելը և պայմաններ առաջադրելը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա չեղյալ համարելու շահագործման լիազորությունը կամ դադարեցնելու 2 հոդվածում սահմանված իրավունքների իրականացումը մյուս Պայմանավորվող կողմից նշանակված ավիաընկերության կողմից կամ առաջադրելու այնպիսի պայմաններ, որոնք հետևյալ դեպքերում անհրաժեշտ են այդ իրավունքները իրականացնելու համար.

ա) երբ նա համոզված չէ, որ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում այդ ավիաընկերության նկատմամբ իրականացվում է արդյունավետ վերահսկողություն, որ այդ ավիաընկերությունը նշված տարածքում է կազմավորվել և կարևոր դեր է կատարում,

բ) երբ տվյալ ավիաընկերությունը չի պահպանում այն Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնները, որը տրամադրել է այդ լիազորությունը կամ այդ իրավունքները,

գ) երբ ավիաընկերությունը այլ կերպ է խախտում սույն Համաձայնագրով նախատեսված պայմանները:

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված շահագործման լիազորության մերժելը կամ դադարեցնելը կամ վերոհիշյալ պայմանների առաջադրումը կարևոր է օրենքների և կանոնների հետագա խախտումները կանխելու համար, ապա այդ իրավունքը կիրականացվի միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո:

Նման խորհրդակցությունները կանցկացվեն մյուս Պայմանավորվող կողմից դիմումի ստանալու օրվանից հետո երեսուն (30) օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։