Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օդանավակայանների և սարքավորումների օգտագործում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օդանավակայանների և սարքավորումների օգտագործում

1. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը իրավունք չունի մյուս Պայմանավորվող կողմից նշանակված ավիաընկերությունից գանձելու այնպիսի օգտագործման վճարներ, որոնք կլինեն ավելին, քան այն վճարներն են, որոնք գանձվում են Պայմանավորվող կողմերի տարածքների միջև շահագործվող իր ավիաընկերություններից:

Պայմանավորվող կողմերից մեկի կողմից օդային հաղորդակցություններ իրականացնելու համար իրավունք ստացած ավիաընկերությունների կողմից իրականացվող միջազգային փոխադրումների հետ կապված վճարները պետք է համապատասխանեն ավիաընկերությանը մատուցած ծառայություններին և գանձվեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված ղեկավար սկզբունքներին համապատասխան:

2. Համաձայնեցված հաղորդակցություններ իրականացնելիս երկու Պայմանավորվող կողմերի ավիաընկերությունների կողմից օդանավակայանների, ինչպես նաև վերջիններիս բոլոր այլ սարքավորումների օգտագործման համար կկիրառվեն նմանատիպ պայմաններ:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կխրախուսի օգտագործողների վճարների շուրջ խորհրդակցությունների անցկացումը այդ վճարները սահմանող համապատասխան իշխանությունների և վերջիններիս կողմից տրամադրված ծառայություններից օգտվող, սարքավորումները օգտագործող ավիաընկերությունների հետ՝ այդ ավիաընկերությունները ներկայացնող կազմակերպությունների միջոցով: Այդպիսի վճարների հետ կապված փոփոխությունների վերաբերյալ որևէ առաջարկության մասին ծանուցում պետք է ուղարկվի այդ օգտագործողներին, որպեսզի նրանք մինչև փոփոխություններ կատարելը իրենց կարծիքը արտահայտեն դրանց վերաբերյալ: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կխրախուսի վճարներ սահմանող իր իրավասու իշխանություններին և վերոհիշյալ օգտագործողներին նման վճարների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման գործում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։