Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագիրը տարածվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ պետական նմուշի փաստաթղթերի վրա, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման պետական լիազոր մարմնի և Ռուսաստանի Դաշնության կրթության կառավարման դաշնային մարմնի, ինչպես նաև պետական հավատարմագրում ունեցող կրթական հաստատությունների կողմից:
Սույն Համաձայնագրի դրույթները տարածվում են նաև կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների պետական նմուշի փաստաթղթերի վրա, որոնք տրվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: